Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Էմանուել Մակրոնին դուր չի եկել Դոնալդ Թրամփի քայլը

Էմանուել Մակրոնին դուր չի եկել Դոնալդ Թրամփի քայլը
23.12.2018 | 21:54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, կապված Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությանն է արժանացել: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին:

Լրագրողների հետ Չադի մայրաքաղաք Նջամենայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է. «Ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար. դաշնակիցը պետք է հուսալի լինի»:

Ըստ ֆրանսիական աղբյուրների՝ Մակրոնը միևնույն ժամանակ իր շնորհակալական խոսքն է ուղղել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին օրերս արված հայտարարությւոնների համար:
Հիշեցնենք, որ Մեթիսն հրաժաշարակնի մասին հայտարարելիս ԱՄՆ նախագահին մաղթել էր գտնել այնպիսի մի նախարար գտնել, որի հայացքները չեն տարբերվի Թրամփի հայացքներից:

Էմանուել Մակրոնն իր խոսքում ասել է, թե անձամբ է հաստատում, որ վերջին մեկուկես տարում Մեթիսը մշտապես հայտարարել է, որ իրական դաշնակիցները պետք է միևնույն նպատակներն ունենան, պայքարեն ուս ուսի:

«Զինված ուժերի հրամանատարի համար ամենակարևոր սկզբունքն էլ հենց դա»,- ամփոփել է Ֆրանսիայի առաջնորդը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ